MICROSOFT CORP. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ 388 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՈՒԳԱՆՔ
ԱՄՆ ֆեդերալ դատարանի որոշմամբ Microsoft Corp. ընկերությունը պարտավորվում է պատենտային իրավունքի խախտման համար Uniloc ընկերությանը վճարել տուգանք 388 մլն դոլար: Նշենք, որ Uniloc ընկերությունը մեղադրում էր Microsoft Corp.-ին Windows համակարգի ստեղծման ընթացքում հեղինակային իարվունքների խախտման մեջ: Այս հարցով դատական գործընթացը սկսվել էր դեռևս 2003թ.-ից:
Microsoft Corp. ընկերության ներկայաչուցիչներն արդեն հայտնել են դատարանի որոշումը բողոքարկելու իրենց մտադրության մասին: