ING GROUP-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ
ING Group ֆինանսական ընկերությունը հայտնել է որոշ մասնաճյուղերի վաճառման մտադրության մասին: Վաճառքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 8 մլրդ եվրո: Այս կերպ ընկերությունը ցանկանում է կրճատել իր գործունեության վերակառուցմամբ պայմանավորված ռիսկերը: Հոլանդական ING Group ընկերությունը նպատակ ունի դադարեցնել իր գործունեությունը Ուկրաինայում, վերանայել ապահովագրական գործունեությունը Չինաստանում և Ճապոնիայում, և միևնույն ժամանակ ամրապնդել իր դիրքերը Լեհաստանում, Ռումինիայում և Թուրքիայում: Ընկերությունը նպատակ ունի նաև տարանջատել իր բանկային և ապահովագրական գործունեւոթյունները, ինչը հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ կառավարում: