ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1.11 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Չինաստանի կառավարության հարկերի կրճատման վերաբերյալ որոշումը, որ նպատակ ուներ խթանել ավտոարտադրողներին, էական ազդեցություն է ունեցել ավտոմեքենաների վաճառքի ծավալների վրա: Մարտ ամսվա ընթացքում Չինաստանում վաճառվել է մոտ 1,11 մլն ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 5%-ով: Ավտոմեքենաների շուկայում դիտվող այս միտումը կարող է կարճ ժամանակահատվածում Չինաստանին դարձնել աշխարհի խոշորագույն ավտոշուկա: Որոշ վերլուծաբաններ կարևորում են այն հանգամանքը, որ Չինաստանում հիմնական գործում են փոքր ավտոարտադրող ընկերությունները, որոնք սպասարկում են միայն մեկ տարածաշրջան: