BOEING-Ը ԿՐՃԱՏՈՒՄ Է 777 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Boeing Co-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք կրճատում են երկու մուտքանի առևտրային ռեակտիվ ինքնաթիռների արտադրությունը: Սա մեծապես կազդի ընկերության առաջին եռասմյակի եկամուտների վրա: Boeing-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ 2010թ.-ի հունիսից սկսած` իրենք 777-ների արտադրությունը ամսական 7 ինքնաթիռից կրճատելու են 5-ի, ինչպես նաև հետաձգելու են 747-8-երի և 767-երի արտադրության ընդլայնման ծրագրերի իրականացումը: Սույն կրճատման հիմնական պատճառներից մեկը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, որի պատճառով շատ ավիաընկերություններ չեն շտապում ներդրումներ կատարել նոր ինչնաթիռներ գնելու համար: