JOHNSON&JOHNSON-Ը 900 ԱՇԽԱՏԱՏԵՂ Է ԿՐՃԱՏԵԼՈՒ
Ամերիկյան Johnson&Johnson ընկերությունը հայտնել է 900 աշխատատեղ կրճատելու մտադրության մասին: Հիմնականում կրճատվելու են դեղագործական բաժանմունքի աշխատատեղերը:
Աշխատակիցների մի մասը կհեռացվի աշխատանքից, իսկ մյուս աշխատատեղերը կվերացվեն ազատ աշխատատեղերի կրճատման, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի ժամանակավոր սառեցման միջոցով: Ընկերության ղեկավարները նշել են, որ կրճատումները մտնում են ծախսերը պակասեցնելու ծրագրի մեջ:
2008թ.-ի վերջի դրությամբ Johnson&Johnson-ում 119 հզ. մարդ էր աշխատում: