ԱՆԳԱՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի անդրադարձել եվրոպական ֆուտբոլի ֆինանսական վիճակի վրա: Այս մասին հայտնում է Ֆորբսը: Ներկայումս 25 առաջատար թիմերից յուրաքանչյուրի միջին արժեքը հասնում է 597 մլն դոլարի, ինչը 8%-ով ավելի է, քան անցյալ տարի: 2007-2008թթ.-ի մրցաշրջանի նրանց եկումուտների միջին ցուցանիշը կազմել է 42 մլն դոլար, ինչը 20%-ով բարձր է, քան նախորդ մրցաշրջանի եկամուտը: Ընդ որում, առաջատար հինգ ակումբից յուրաքանչյուրն արժե 1 մլրդ դոլարից ոչ պակաս: Ֆորբսը ամենից հաջողակ է համարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որին գնահատում է 1,87 մլրդ դոլար:
Երկրորդ տեղում հայտնվել է Մադրիդի «Ռեալը» (1,35 մլրդ դոլար), երրորդում` անգլիական «Արսենալը» (1,2 մլրդ դոլար): Առաջատար հնգյակը եզրափակում են Մյունխենի «Բավարիան» (1,11 մլրդ դոլար) և անգլիական «Լիվերպուլը» (1 մլրդ դոլար): Ճգնաժամի պայմաններում անգամ ոչ միայն գոյատևելու, այլև շահույթները մեծացնելու եվրոպական ֆուտբոլի կարողությունը Ֆորբսը բացատրում է գովազդի, խաղերի հեռարձակման, հովանավորների վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրերի առկայությամբ: Այդ պայմանագրերը կնքվել են 2010-2014թթ.-ի համար, վերանայման ենթակա են, և այդ իսկ պատճառով չեն ենթարկվում աշխարհում ֆինանսական ցնցումներին: