ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ 150 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԻՆ
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել 15 տրիլիոն յեն, այսինքն` 150 մլրդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային միջոցառումների փաթեթին, որն իր ծավալով ռեկորդային է:
Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն ասել է, որ նոր փաթեթի նպատակը ոչ միայն երկրի տնտեսության մեջ առկա ճգնաժամային երևույթները կանգնեցնելն է, այլև տնտեսության հետագա բարգավաճման համար հող նախապատրաստելը: Վարչապետի խոսքերով, նոր փաթեթի երկու հիմնական հասկացություններն են «կայունությունը» և «ապագան»: