2009Թ.-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՐԴԵՆ 22 ԲԱՆԿ Է ՍՆՆԿԱՑԵԼ
ԱՄՆ Հույսիսային Կարոլինայի նախանգում գործոը Cape Fear բանկը դարձավ 2009թ.-ի սկզբից ամերիկյան 22-րդ սննկացած բանկը:
ԱՄՆ ավանդների երաշխավորման դաշնային կորպորացիան (FDIC) համաձայնագիր է ստորագրել Դաշխնային առաջին ավանդների խնայողության ընկերակցության (FFSLA) հետ, որպեսզի վերջինս իր վերահսկողության տակ վերցնի Cape Fear բանկը: Ըստ որոշ տեղեկությունների Cape Fear բանկի սննկացումը FDIC-ի համար կարժենա 131 միլիոն դոլար: Այս տարվա մարտի 31-ի տվյալներով բանկի ակտիվները կազմում էին 492 միլիոն դոլար, իսկ ավանդները` 403 միլիոն: