ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ 2 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ
Չինաստանի Ժողովրդական Բանկից հայտնել են, որ մարտի վերջի դրությամբ Չինաստանի ոսկեարժութային պահուստները հասել են ռեկորդային 1.9537 տրիլիոն դոլարի: Չինաստանը իր ոսկեարժութային պահուստներով առաջին տեղում է, վերջին մեկ տարվա ընթացքում սույն պահուստները աճել են 16%-ով: Սակայն պետք է նշել, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում պահուստները աճել են միայն 7.7 միլիարդ դոլարով, իսկ անցյալ տարվա նույն ժամակաշրջանի համար սույն թիվը կազմում էր 142 միլիարդ դոլար: