ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Ամերիկյան ֆոնդային բորսաներում երեկ առևտրային շրջանների արդյունքում S&P 500 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 858.69 կետ, NASDAQ ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 1653.31 կետ, իսկ Dow Jones ինդեքսը կրճատվել է 0.32%-ով և սահմանվել 8057.17 կետ: Ինդեքսների ձևավորման վրա էական ազդեցություն է թողել բանկերի և խոշոր ընկերությունների գործունեության եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հետ կապված ներդրողների սպասումները: