BRITISH TELECOM-Ը ԿԿՐՃԱՏԻ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
France Presse գործակալությունը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի առաջատար British Telecom (BT) հեռահախորդակցական ընկերությունը այս տարվա մայիս ամսին կհայտարարի 10 հազար աշխատակիցների կրճատման մասին:
Ընկերության աշխատակիցների թիվը ամբողջ աշխարհում հասնում է 160 հազարի: Ծախքերի կրճատման և ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավման նպատակով ընկերությունը նաև պատրաստվում է 60%-ով կրճատել դիվիդենտների վճարումները:
Նշենք նաև, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է մետ 4 անգամ: