GENERAL MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 16%-ՈՎ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերության արժեթղթերի գները կրճատվել են ավելի քան 16%-ով, ինչը պայմանավորված է ԱՄՆ ֆինանսների նախարարության այն հայտարարությամբ, որ կառավարությունը որոշում է ընդունել ընկերության լուծարման գործընթացը սկսելու նպատակով դիմել դատարան: Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը General Motors ընկերությանը վերակառուցման գործընթաց սկսելու նպատակով 60 օր ժամանակ էր տվել: