HSBC ԲԱՆԿԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ
Խոշորագույն HSBC Holdings Plc բանկը նախատեսում է վաճառել իրեն պատկանող գրասենյակները Լոնդոնում, Նյու-Յորքում և Փարիզում և այդ կերպ ներգրավել լրացուցիչ միջոցներ բանկի հետագա գործունեության իրացվելությունն ապահովելու նպատակով: Բանկը նաև հայտնել է այդ գրասենյակների գնորդներից հետագայում այդ նույն տարածքները վարձակալելու իր մտադրության մասին:
Հիշեցնենք նաև, որ HSBC Holdings Plc տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով անցյալ շաբաթ լրացուցիչ միջոցներ էր ներգրավել նաև արժեթղթերի թողարկման և դրանց տեղաբաշխման արդյունքում: