ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ
Հայտնի տնտեսագետ և Նոբելյան մրցանակակիր Պոլ Կրուգմանի (Paul Krugman) կարծիքով եվրոպական երեք երկրներ, որոնք են Իռլանդիան, Ավստրիան և Իսլանդիան, առկա ֆինանսական անկայունության պայմաններում մեծ դժվարությամբ կկարողանան հաղթահարել ճգնաժամը: Մասնավորապես Ավստրիան, որ երկար ժամանակ վարկավորում էր Արևելյան Եվրոպայի երկրներին, կարող է հայտարարել դեֆոլտ, եթե այդ երկրները ճգնաժամի պատճառով չկարողանան մարել իրենց արտաքին պարտքը: Պ.Կրուգմանի կարծիքով այս խնդիրն առկա է շատ երկրներում, բայց միայն վերը նշված երեք երկրներն են գտնվում ռիսկային գոտում: Պ.Կրուգմանը նաև նշել է, որ այս երկրներին վարկավորման միջոցով կարող է օգնել ԱՄՀ-ն: