ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Համաշխարհային շուկայում նավթի գները կրճատվել են, ինչը նախ պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի պաշարների շարունակական աճով, ինչպես նաև վերլուծաբանների այն կանխատեսումներով, որ 2009թ. ընթացքում համաշխարհային շուկայում պահանջարկը նավթի նկատմամբ կկրճատվի:
Նյու-Յորքի NYMEХ բորսայում մայիս ամսվա ֆյուչերսի գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0.64 դոլարով և կազմել 49.41 դոլար, իսկ Լոնդոնի IСEբորսայում Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կրճատվել է 0.18 դոլարով և կազմել 51.96 դոլար: