ԱՄՀ-Ն ԼԵՀԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 20 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ԱՄՀ-ն Լեհաստանին տրամադրել է 20 մլրդ դոլար վարկային գիծ: Այսպիսով Լեհաստանը դարձավ երկրորդ երկիրը Մեեքսիկայից հետո, որ իր տնտեսական քաղաքականության իրականացման համար ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՀ-ից: Նշենք, որ երկրները պետք է ունենան ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համապատասխան ծրագիր, որպեսզի կարողանան ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՀ-ից: Լեհանստանի կառավարությունը նշել է, որ այս միջոցները կուղղվեն տնտեսության խթանմանը և ազգային արժույթի կայունության պահմանմանը: