ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴԳԾՈՒՄ Է ‘‘ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ’’ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Գազպրոմ ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Գլինիաստին քննարկել են էներգետիկայի ոլորտում ռուս-ֆրանսիական համագործակցության ներկայիս վիճակը և հեռանկարները:
Կողմերը դրական են գնահատել Գազպրոմի և Total-ի համագործակցությունը Շտոկմանովյան նախագծի իրականացման առաջին փուլում, և մասնավորապես, Shtokman Development AG ընկերության աշխատանքը:
Ժան դե Գլինիաստին նաև նշել է “Հյուսիսային հոսք” նախագծի հաջող իրականացման կարևորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի նորացման խնդրին: Կողմերը միակարծիք են, որ տվյալ գործընթացում անհրաժեշտ է եվրոպական գազի շուկայի հիմնական “խաղացողների” մասնակցությունը, այսինքն` Ռուսաստանի` որպես մատակարարի, ինչպես նաև ռուսական գազի խոշորագույն ապռողների` եվրոպական ընկերությունների:
Գազպրոմը ապահովում է Ֆրանսիա ներմուծվող գազի մոտ 29%-ը: