ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Երեկ առևտրային շրջանների արդյունքներով Եվրոպայի ֆոնդային բորսաներում գրանցվել է ինդեքսների անկում, ինչը պայմանավորված է եվրոպական բանկային համակարգի անկայունությամբ, և մասնավորապես UBS բանկի այն կանխատեսմամբ, որ բանկի կրած վնասը 2009թ. առաջին քառորդում կկազմի մոտ 1,76 մլրդ դոլար: Արդյունքում բրիտանական FTSE 100 ինդեքսը կրճատվել է 0,52%-ով և հասել 3968,40 կետի, գերմանական DAX ինդեքսը, կրճատվելով 0,16%-ով, սահմանվել է 4549,79 կետ, իսկ ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0,48%-ով և կազմել 2985,74 կետ:
Ռուսական ֆոնդային բորսաներում ինդեքսները նույնպես կրճատվել են, մասնավորապես RТSI ինդեքսը կրճատվել է 0.22%-ով և սահմանվել 805.85 կետ , իսկ MICEX ինդեքսը կրճատվել է 1,37%-ով և կազմել 906 կետ: