ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԿԱԶՄԵԼ Է 6,1%
Ինչպես հայտնում է Չինաստանի Ազգային Վիճակագրական Ծառայությունը Չինաստանում տնտեսական աճի տեմպը 2009թ. առաջին քառորդում կազմել է 6,1%: Վերլուծաբանները նշել են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են մոտ 4,5%-ով: Նշենք, որ Չինաստանն իր տնտեսական զարգացվածության ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է ամերիկյան և եվրոպական երկրներին: