“LAMBORGHINI” ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է
“Lamborghini” ընկերության չհարկված շահույթը 2009թ. առաջին քառորդում աճել է 27.5 %-ով: Ավտոարտադրող այս ընկերությունը, որ հանդիսանում է “Volkswagen” ընկերության իտալական մասնաճյուղը, կանխատեսում է վաճառքի ծավալների անկում մինչև 2010թ., ինչը պայմանավորված է ֆինանսական ճգնաժամի պայմանններում սպառողական պահանջարկի կրճատմամբ: Նշենք նաև, որ ընկերությունը չի նախատեսում արտադրական գործընթացի ժամանակավորապես դադարեցումներ և անձնակազմի կրճատումներ: