Աշխարհ

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
GOOGLE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
16/04/2009 14:47
Կիսվել

GOOGLE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ինչպես հայտնում է Reuters-ը,  Google-ը պատրաստվում է ներկայացնել առաջին եռամսյակի իր արդյունքները, և ներդրողները մեծ ցանկություն ունեն իմանալու, թե արդյոք Google-ի մեխանիզմում որևէ տեսանելի բացթողում չի առաջացել, կամ արդյոք ԱՄՆ-ի ինտերնետային որոնողական համար առաջին ընկերությունը շարունակում է հաջողությամբ խուսափել ամենադժվար ժամանակներից:

«Ամեն անգամ, երբ ինտերնետային ընկերությունները կրճատում են ծախսերը, մարդիկ դա ընդունում են որպես բացասական ազդանշան»,- ասել է Sanford Bernstein-ի վերլուծաբան Ջեֆֆ Լինդսեյը: Սակայն, նրա խոսքերով, Google-ով ինտերնետային որոնման հարցումները շարունակում են ավելանալ:

«Մեր կարծիքով, ծախսերի կրճատումը խելամիտ քայլ էր ու թերևս ցուցանիշ այն բանի, որ Google-ը լավ կատարողական է ունենալու»,- նշել է Լինդսեյը:

Վերլուծաբանները Google-ի` որպես հանրային ընկերության պատմության մեջ առաջին անգամ եկամտի անկում են ակնկալում: Ըստ Reuters Estimates-ի`առաջին եռամսյակի համար կանխատեսվում է 5,53 մլրդ դոլար եկամուտ, այսինքն` 3 տոկոս անկում եռամսյակից եռամսյակ:

Այնուամենայնիվ, Google-ի այս ցուցանիշը ավելի լավն է, քան մրցակիցներինը: Yahoo Inc-ի վաճառքի ծավալները առաջին եռամսյակում կրճատվել են 16%-ով: Որոշ վերլուծաբաններ նաև կարծում են, որ Time Warner Inc. ընկերության AOL-ը առաջին եռամսյակում կկրճատվի 19%-ով` համեմատած մեկ տարի առաջվա նույն ցուցանիշի հետ:

Վերլուծաբանները ակնկալում են, որ առաջին եռամսյակում Google-ը միջինը 4,20 դոլար կստանա մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը մեկ տարի առաջվա 4,12 դոլար ցուցանիշից ավել է մոտ 2%-ով:

Google-ի եկամտի մոտ 97%-ը ստացվում է գովազդից: Ըստ վերլուծաբանների` քանի որ գովազդատուները վճարում են միայն այն ժամանակ, երբ ինտերնետից օգտվողը այցելում է Google-ում նշված հասցեն, այդպիսի գովազդները ավելի լավ շահույթ են ապահովում, քան գովազդի այլ տեսակներ, օրինակ ինտերնետային բաներները կամ ռադիոգովազդները:

«Նորություն չէ, որ տնտեսության վիճակը ազդում է Google-ի վրա: Հարցն այն է, թե, այս պահից սկսած, որքան կազդի ճգնաժամը Google-ի վրա, և որքան կտևի տնտեսության այս անկումը»,- ասել է Cowen & Co-ի վերլուծաբան Ջեյմս Ֆրիդլենդը:

Google փակեց 2008թ.-ը 15,8 մլրդ դոլար կանխիկ գումարով, ինչպես նաև պատվերների մասին կարճաժամկետ պայմանավորվածություններով: Այնուամենայնիվ, ներդրողները և վերլուծաբանները ցանկանում են իմանալ, թե ինչպես է Google-ը պատրաստվում օգտագործել այս գումարը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69