NOKIA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 100%-ՈՎ
Բջջային հեռախոսների արտադրության համաշխարհային առաջատար Nokia ընկերության հաշվետվության մեջ ասվում է, որ ընկերության շահույթը 2009թ.-ի առաջին քառորդում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած նվազել է 99.7%-ով և կազմել է 4 միլիոն եվրո: 2008թ.-ին սույն թիվը կազմել էր 1.2 միլիարդ դոլար:
Չնայած վերոնշյալ մեղմ ասած «վատ» ցուցանիշին ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են միայն 27%-ով և կազմել են 9.27 միլիարդ եվրո, 2008թ.-ին սույն ցուցանիշը 12.66 միլիարդ եվրո էր: Սույն ցուցանիշները իհարկե տնտեսական ճգնաժամի արդյունք են, որի պատճառով բջջային հեռախոսների վաճառքների ծավալները աշխարհում կտրուկնվազել են: