ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԻՆ ԱՃԵԼ ԵՆ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով գրանցվել է ինդեքսների աճ, մասնավորապես Dow Jones ինդեքսն աճել է 1,19%-ով և կազմել 8125,43 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 1,55%-ով և սահմանվել 865,30 կետ, իսկ NASDAQ ինդեքսն, աճելով 2,68%-ով, հասել է 1670,44 կետի: Ինդեքսների աճը պայմանավորված է ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ներկայացուցչի այն հայտարարությամբ, որ երկրում արդեն ձևավորվում է տնտեսական կայունություն: