
TOSHIBA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Ճապոնական Toshiba Corp. ընկերությունը համաշխարհային շուկայում սպառողական պահանջարկի կրճատմամբ պայմանավորված նախատեսում է 2009թ. ֆինանսական տարվա ընթացքում կրճատել ևս 3,9 հազար աշխատակիցների: Հիշեցնենք, որ ընկերությունը մարտ ամսում աշխատանքից հեռացրել էր 4,5 հազար ժամկետային պայմանագրերով աշխատողների: Ընկերությունը մտադրություն ունի ընթացիկ տարում կրճատել արտադրության ծավալները, որն էլ որոշ վերլուծաբանների կարծիքով կարող է նպաստել հետագայում գների բարձրացման վրա:
Նշենք նաև, որ նախնական տվյալներով Toshiba ընկերության գործառնական վնասները նախորդ ֆինանսական տարում կկազմել են 2,5 մլրդ դոլար: