SONY ERICSSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 293 ՄԼՆ ԵՎՐՈ
2009թ. առաջին քառորդում Sony Ericsson ընկերության կրած վնասը կազմել է 293 մլն եվրո, իսկ այդ նույն ժամանականհատվածում վաճառքի ծավալները կրճատվել են ավելի քան 36%-ով: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ վաճառքի ծավալների կրճատումն արդյունք է համաշխարհային ֆինանսական ճգնմաժամի հետևանքով սպառողական պահանջարկի կրճատման: Sony Ericsson ընկերությունը 2010թ. մտադիր է կրճատել իր ծախսերը մոտ 400 մլն եվրոյով և աշխատանքից ազատել 2 հազար աշխատակիցների:
Նշենք նաև, որ վերլուծաբանների կարծիքով 2009թ. բջջային հեռախոսների համաշխարհային շուկան կկրճատվի մոտ 10%-ով: