GENERAL ELECTRIC ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 35%-ՈՎ
General Electric ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 35%-ով և կազմել 2.8 մլրդ դոլար: Ինչպես նշել է General Electric-ի գործադիր տնօրեն Ջեֆֆ Իմելտը (Jeff Immelt) ընկերությունը մտադիր է 2009թ. ընթացքում կրճատել ծախսերը 5 մլրդ դոլարի չափով:
Նշենք, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ընկերությունը վնասներ է կրել իր գործունեության բոլոր ոլորտներում: