PEPSICO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԱՐՔ
Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ամերիկյան PepsiCo ընկերությունը հայտարարել է Pepsi Bottling Group և PepsiAmericas ընկերությունների գնման իր մտադրության մասին: Հնարավոր գործարքի գումարը հաշվարկվում է մոտ 6 մլրդ դոլար: Pepsi Bottling Group ընկերությունը PepsiCo-ի առաջարկը գնահատել է 6.4 մլրդ դոլար, իսկ PepsiAmericas-ը` 2.9 մլրդ դոլար: Այս երկու ընկերությունների բաժնետերերը դեռևս վերջնական որոշում չեն ընդունել PepsiCo ընկերության առաջարկի վերաբերյալ: Նշենք, որ այժմ PepsiCo ընկերությանն է պատկանում PepsiAmericas ընկերության արժեթղթերի 43.2%-ը և Pepsi Bottling Group ընկերության արժեթղթերի 33.1%-ը: