CHINA TELECOM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Չինական խոշորագույն China Telecom Corp. Ltd. ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 27.5%-ով և կազմել է 688.9 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության կապիտալահատույցն աճել է 15%-ով և կազմել 7.46 մլրդ դոլար: Ֆինանսական ցուցանիշների նման փոփոխությունը ընկերությունը բացատրում է ոլորտում մրցակցության ուժեղացմամբ և ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ: