ԱՄՆ-ՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 23%-ՈՎ
ԱՄՆ խոշորագույն բանկերի վարկավորման ծավալները կրճատվել են ավելի մեծ չափով, քան կանխատեսում էր ամերիկյան կառավարությունը: Փետրվար ամսում բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալները 2008թ. հոկտեմբեր ամսվա համեմատությամբ կրճատվել են 23%-ով: Նշենք, որ TARP ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն ստացած 19 բանկերից միայն 3 բանկեր, որոնք են Morgan Stanley, State Street և BB&T, չեն կրճատել իրենց վարկավորման ծավալները:
Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբեր ամսում ամերիկյան կառավարությունը հաստատել էր Troubled Asset Relief Program (TARP) ծրագիրը, որի նպատակն էր 700 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ աջակցություն ցույց տալ ԱՄՆ ֆինանսական ոլորտում գործող ընկերություններին: