ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ապրիլի 20-ի առևտրային շրջանների արդյունքներով եվրոպական ֆոնդային բորսաներում գրանցվել է իդեքսների անկում: Բրիտանական FTSE 100 ինդեքսը կրճատվել է 2.49%-ով և հասել 3990.86 կետի, գերմանական DAX ինդեքսը, կրճատվելով 4.07%-ով, սահմանվել է 4486.30 կետ, իսկ ֆրանսիական CAC40 ինդեքսը կրճատվել է 3.96%-ով և կազմել 2969.40 կետ:
Ռուսական ֆոնդային բորսաներում ինդեքսները նույնպես կրճատվել են, մասնավորապես MICEX ինդեքսը կրճատվել է 5,40%-ով և կազմել 882,50 կետ, իսկ RТSI ինդեքսը, կրճատվելով 4,12%-ով, հասել է 800,22 կետի: