IBM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն IBM ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 1%-ով և կազմել 2,3 մլրդ դոլար: Մեկ բաժնետոմսին ընկնող զուտ շահույթը 2008թ. առաջին քառորդի համեմատությամբ աճել է 1,64 դոլարով և կազմել 1,70 դոլար, ինչը պայմանավորված է բաժնետոմսերի ընդհանուր քանակի կիճատմամբ: Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ընկերության կապիտալահատույցը կրճատվել է 11%-ով և կազմել 21,71 մլրդ դոլար: