ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՄՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ 100 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է ԱՄՀ-ին լրացուցիչ 100 մլրդ դոլար տրամադրելու իր մտադրության մասին: Այս առաջարկությամբ անցյալ շաբաթ նա համապատասխան նամակ է ուղղել ամերիկյան Կոնգրես: ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՀ լրացուցիչ ֆինանսավորմամբ հնարավոր կլինի աջակցել իրականացվող վարկավորման ծրագրերին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ մասնակցության ծավալների մեծացումն ԱՄՀ իրականացվող ծրագրերում հանդիսանում է G20 համաժողովում ընդունված որոշումների տրամաբանական շարունակությունը: