GENERAL MOTORS-Ը ԿԿՐՃԱՏԻ 1600 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
General Motors ընկերությունն այս շաբաթ աշխատանքից կազատի ավելի քան 1600 աշխատակիցների: Անձնակազմի կրճատումներ նախատեսվում են ընկերության բոլոր ստորաբաժանումներում: Ընկերությունում իրենց աշխատանքը պահպանած աշխատակիցներին էլ սպասվում է աշխատավարձի կրճատումներ, մասնավորապես կառավարման օղակներում աշխատողների աշխատավարձերը կկրճատվեն 10%-ով, իսկ մյուս աշխատակիցներինը` 3-7%-ով:
Հիշեցնենք, որ General Motors ընկերությունը դեռևս այս տարվա փետրվար ամսին հայտնել էր աշխատակազմի 11%-ի կրճատման իր մտադրության մասին: