
ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ ԱԶԳԱՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստվում է ազգայնացնել մետալուրգիական ոլորտի մի քանի առաջատար ընկերություններ: Չավեսը մանրամասնել է, որ սույն քայլը կատարվում է երկրում նոր սոցիալիստական հասարակարգ ստեղծելու նպատակով: Առաջին հերթի կազգայնացվեն IBH միջազգային կոնցեռնին պատկանող Matesi, Consigua, Ceramicas Carabobo, Tavsa, OrinocoIron և Venprecar մետալուրգիական ընկերությունները:
Հիշեցնենք, որ 2007թ.-ից սկսած Վենեսուելայի կառավարությունը ազգայնացրել է բազմաթիվ ձեռնարկություններ: