MCDONALD'S – ՄԱՅԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 5.1%-ՈՎ
Ամերիկյան Bloomberg գործակալությունը գրում է, որ աշխարհի խոշորգայուն «արագ սննդի» ցանցը հանդիսացող Mcdonald”s ընկերությությունը ճգնաժամի պայմաններում շարունակում է ցուցադրել աննախադեպ ցուցանիշներ:
Անցած մայիս ամսին ընկերության հասույթը աճել է 5.1%-ով: Ամենամեծ աճը գրանցվել է Եվրոպայում, որտեղ McDonald”s-ի հասույթը աճել է միանգամից 7.6%-ով, Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում գրանցվել է 6.4%-ոց աճ, իսկ ԱՄՆ-ում հասույթն աճել է 2.8%-ով:
Հիշեցնենք, որ ընկերությունը մի շարք երկրներում ավելացրել է իր ռեստորանների աշխատանքային ժամերը, ինչը նույնպես դրականորեն է ազդել արձանագրված ցուցանիշների վրա: