ՃԳՆԱԺԱՄ – ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 27.6%-ՈՎ
Շվեյցարիայի ժամագործների ընկերակցության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսին 2008թ.-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած շվեյցարական ժամացույցների արտահանման ծավալները կրճատվել են 27.6%-ով և կազմել 1.1 շվեյցարական ֆրանկ կամ 731 միլիոն եվրո: Միջազգային շուկայում 2009թ.-ի սկզբից շվեյցարական ժամացույցների վաճառքի ծավալները նվազել են 25%-ով և կազմել 5 միլիարդ շվեյցարական ֆրանկ:
Պանաջարկի ամենամեծ անկումը բաժին է ընկնում 3 000 ֆրանկից թանկ ժամացույցներին` 35%, 25%-ով կրճատվել են 500-3000 ֆրանկ արժողությամբ ժամացույցների վաճառքը:
Վաճառքի ծավալների ամենամեծ անկումը բաժին է ընկել ԱՄՆ-ին` 42.7%, Ճապոնիայում վաճառքները նվազել են 30.3%-ով, իսկ Հոնկոնգում, որը համարվում է Շվեյցարական ժամացույցների ամենամեծ շուկաներից մեկը, վաճառքները կրճատվել են 26.2%-ով: