Աշխարհ

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
SMITH & WESSON-Ի ՎԱՃԱՌՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19.8%-ՈՎ
24/06/2009 09:49
Կիսվել

SMITH & WESSON-Ի ՎԱՃԱՌՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19.8%-ՈՎ

Smith & Wesson Holding Corp. (S&W) հրազեն արտադրող ԱՄՆ առաջատար ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ ընկերության զուտ շահույթն ապրիլի 30-ին ավարտված 2008-09 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով աճել է 2.25 անգամ և կազմել 7.415 միլիոն դոլար, 2008թ.-ի համար սույն թիվը կազմել էր 3.295 միլիոն դոլար:

Վերոնշյալ ժամանակահատվածում S&W վաճառքի ծավալներն աճել են 19.8%-ով և կազմել 99.536 միլիոն դոլար, 2008թ.-ի համար սույն թիվը կազմում էր 83.107 միլիոն: Նշենք, որ սույն եռամսյակային ցուցանիշներն ռեկորդային են ընկերության ողջ 157-ամյա պատմության ընթացքում:

2008-09 ֆինանսական տարվա արդյունքում ընկերության զուտ վնասը կազմել է 64.207 միլիոն դոլար, 2008թ.-ին ընկերության ունեցել էր 9.12 միլիոն դոլար զուտ շահույթ: Ընկերության ներկայացուցչի խոսքերով 64.207 միլիոն դոլար զուտ վնասը չի նշանակում, որ ընկերությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, այն միայն S&W-ի կողմից իր մրցակից Thompson/Center Arms ընկերության ձեռքբերման հետևանք է: Տարվա արդյունքում ընկերության հասույթն աճել է 13%-ով և կազմել 334.95 միլիոն դոլար, 2007-08 ֆինանսական տարում սույն ցուցնիշը կազմում էր 295.91 միլիոն դոլար: 

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32