ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԼԱՏՎԻԱՅԻՆ 1.2 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների կոմիտեն հաստատել է ճգնաժամի պատճառով չափազանց դժվարին կացության մեջ հայտնված Լատվիային 1.2 միլիարդ եվրո տրամադրելու մասին որոշումը: Լատվիային ևս 0.2 միլիարդ եվրո կտրամադրի Համաշխարհային բանկը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ իրենք շարունակում են օգնել Լատվիային հաղթահարելու համաշխարհային ճգնաժամի հետևանքները և ավելացրել, որ ընդհանուր առմամբ հակաճգնաժամային միջոցառումների համար Լատվիային կարող է տրամադրվել մինչև 7.5 միլիարդ եվրո: