PORSCHE-Ի ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 66%-ՈՎ
Գերմանական Porsche ավտոմեքենաշինական կոնցեռնից հայտնում են, որ անցած հունիս ամսին 2008թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած ԱՄՆ-ում ընկերության վաճառքները նվազել են 1748 մեքենայով կամ 66%-ով և կազմել 902 մեքենա: Կրճատվել են Porsche-ի բոլոր մակնիշների մեքենաների վաճառքները, բացի Cayenne Turbo S սպորտային ամենագնացներից: 2009թ.-ի առաջին կիսամյակում ամերիկյան շուկայում Porsche-ն վաճառել է 9 659 մեքենա, 2008թ.-ի նույն ժամանակահատվածում սույն թիվը կազմել էր 15 086: Փաստորեն այս տարվա առաջին կիսամյակում Porsche-ի վաճառքի ծավալները կրճատվել են 35.9%-ով: