
ABN AMRO ԲԱՆԿԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 886 ՄԼՆ ԵՎՐՈ
Հոլանդական ABN Amro բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում բանկի կրած վնասը կազմել է 886 մլն եվրո: Բանկը չի հրապարակել նախորդ տարվա հետ համեմատական ցուցանիշներ` նշելով, որ բանկն այժմ գտնվում է վերակազմավորման փուլում և այն նախատեսվում է ավարտել մինչև 2010թ.: Հաշվետու եռամսյակում ABN Amro բանկի գործառնական եկամուտը կազմել է 1 մլրդ 568 մլն եվրո: Բանկի ակտիվների ընդահուր ծավալը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 600.5 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերին Fortis, RBS և Santander բանկերը գնել էին ABN Amro բանկի արժեթղթերի 99%-ը, սակայն հետագայում Fortis բանկի ազգայնացման արդյունքում կառավարությունը դարձավ բանկի արժեթղթերի մի մասի սեփականատեր: Այժմ ընթանում է բանկի վերակազմավորման գործընթացը, որի արդյունքում կստեղծվեն 2 բանկեր` ABN Amro Bank NV, որը կենթարկվի պետական կառավարման, և Royal Bank of Scotland NV, որի միակ բաժնետեր կհանդիսանա բիրտանական RBS բանկը: