
ACER ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 20%-ՈՎ
Թայվանական Acer Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 20%-ով և կազմել 2,3 մլրդ թայվանական դոլար (70 մլն դոլար): Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 2,9 մլրդ թայվանական դոլար (88,2 մլն դոլար): Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 5%-ով և կազմել 119,1 մլրդ թայվանական դոլար (3,62 մլրդ դոլար):
Acer Inc. ընկերութունը, որը հիմնադրվել է 1976 թվականին, հանդիսանում է շարժական և սեղանի անհատական համակարգիչների, տվյալների պահպանման համակարգեր խոշոր մատակարար: