ADIDAS-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՄԱՍԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՄԲ
Սպորտային հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ արտադրող գերմանական հայտնի Adidas ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 30%-ով և կազմել 213 մլն եվրո: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամիսների արդյունքներով ընկերության համար կանխատեսել էին զուտ շահույթի սահմանում 211 մլն եվրո մակարդակում:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Adidas-ի վաճառքի ծավալները կրճատվել են 6%-ով և կազմել 2.89 մլրդ եվրո:
Ընկերության ֆինանսական ցուցանիշների անկումը մասամբ պայմանավորված է եվրոյի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի կրճատմամբ: Նշենք, որ Ռուսաստանը հանարվում է ընկերության արտադրանքի իրացման ամենամեծ շուկաներից մեկը: