ADOBE SYSTEMS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 33%-ՈՎ
Ծրագրային ապահովման մշակման և գրաֆիկական դիզայնի ամերիկյան Adobe Systems Inc. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ինն ամիսների ընթացքում, որն ավարտվել է այս տարվա օգոստոսի 28-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 33,1%-ով և կազմել 418,6 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 18%-ով և կազմել 2,19 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն Adobe Systems ընկերության զուտ շահույթը ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 29%-ով և կազմել 136 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է 21%-ով և կազմել 697,5 մլն դոլար: