ԳՈՎԱԶԴԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 14%-ՈՎ
TNS Media Intelligence հետազոտական ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հեռուստատեսային, տպագրական և on-line գովազդի վրա կատարվող ծախսերի ընդհանուր ծավալն ԱՄՆ-ում կրճատվել են 14%-ով և կազմել 30,18 մլրդ դոլար: Հետազոտական ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ հաշվետու եռամսյակում գրանցվել է վերջին տաս տարիների ընթացքում գովազդի ոլորտում ամենաբարձր անկման միտումները:
PricewaterhouseCoopers ընկերությունը հրապարակել է իր հետազոտական տվյալները, որոնց համաձայն 2009թ. առաջին եռամսյակում ամերիկյան ինտերնետային գովազդի շուկայում գրանցվել է 5% անկում, իսկ գովազդային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 5,5 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ արդեն երկրորդ եռամսյակում գովազդի ոլորտում կարող են նկատվել դրական միտումներ: