
ԱԵՐՈՖԼՈՏԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻՑ
Ինչպես հայտնել են ռուսական Աերոֆլոտ ԲԲԸ մամուլի ծառայությունից, ընկերությունը հրաժարվել է Ավստիական Ավիաուղներ (Austrian Airlines) ընկերության բաժնետոմսերի 42.75 %-ի գնման մտքից, նման որոշման պատճառ բերելով մեծ ռիսկայնությունը:
Աերոֆլոտը լուրջ հետաքրքրված էր այս ձեռքբերմամբ և այն դիտում էր որպես եվրոպական շուկան ընդլայնելու միջոց: Ընկերությունը մինչ այժմ նաև մտադրություն է ունեցել գնելու իտալական Alitalia, սերբիական JAT և չեխական Czech Airlines ընկերությունները:
Աերոֆլոտի սույն հայտարարությունից հետո, մասնագետները ավստրիական ընկերության ձեռքբերման հիմնական հավակնորդներից են համարում գերմանական Lufthansa AG-ն: