AIG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Ամերիկյան խոշորագույն ապահովագրական American International Group Inc (AIG) ընկերությունը մտադիր է վաճառել ճապոնիայում գործող իր մասնաճյուղը: Այս գործարքը համարվում է AIG ընկերության ակտիվների վաճառքի ծավալով ամենամեծ գործարքը: Վաճառքից ստացված միջոցներով AIG ընկերությունը մտադիր է մարել ամերիկյան կառավարության հանդեպ ունեցած իր պարտավորությունների մի մասը: Նշենք նաև, որ արդեն ավարտման փուլում է գտնվում AIG ընկերությանը պատկանող ինքնաթիռների լիզինգով զբաղվող International Lease Finance Corp. ընկերության վաճառման գործընթացը: