AIG-Ն ԱՐԴԵՆ ԵՐԿՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹ
Ամերիկյան American International Group Inc. (AIG) ապահովագրական ընկերությունն արդեն երկորդ եռամսյակն անընդմեջ փակում է շահույթով: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում AIG-ի զուտ շահույթը կազմել է 455 մլն դոլար` նախորդ տարվա նույն եռամսյակում գրանցված 24,5 մլրդ դոլար զուտ վնասի դիմաց:
Նշենք, որ ամերիկյան ընկերությունը անցյալ տարի կարողացավ խուսափել ճգնաժամից միայն ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: