AIR FRANCE-Ը ԿՐԵԼ Է 426 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎՆԱՍ
Եվրոպական խոշոր ավիափոխադրող AIR France KLM ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է հունիսի 30-ին, ընկերությունը կրել է 426 մլն եվրոյի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն իր գործունեության արդյունքում ապահովել էր 132 մլն եվրո զուտ շահույթ:
2009թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 20,5%-ով և կազմել 5,169 մլրդ եվրո:
Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկի կրճատմամբ, մասնավորապես ընկերության ուղևորափոխադրումների ծավալն այս երեք ամիսների ընթացքում կրճատվել է շուրջ 18,7%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը` 41,5%-ով: