06/10/2010 15:08
AIRBUS-Ի ԵՎ BOEING-Ի ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Եվրոպական Airbus ավիացիոն ընկերությունն այս տարվա առաջին ինն ամիսներին ստացված պատվերների քանակով գերազանցել է իր ամերիկյան մրցակցին: Այսպես, հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Airbus-ը ստացել է ինքնաթիռների կառուցման 328 պատվեր, ընդ որում այս նույն ժամանակահատվածում հետ է կանչվել 51 պատվեր: Ինչ վերաբերում է ամերիկյան Boeing-ին, ապա վերջինս այս ինն ամիսների ընթացքում ստացել է 288 պատվեր: Հետ է կանչվել ընկերության պատվերներից 73-ը:
Նշենք նաև, որ ընթացիկ տարում եվրոպական ավիաընկերությունն արդեն իսկ իր պատվիրատուներին մատակարարել է 380 ինքնաթիռ, իսկ Boeing-ը` շուրջ 308 ինքնաթիռ:
Այս երկու ավիացիոն ընկերությունների միջև մրցակցությունը սկիզբ էր առել 1990-ական թվականներից: Սկզբնական շրջանում պատվերների քանակով առաջատար էր Boeing-ը, սակայն 2000 թվականից սկսված ընկերությունն աստիճանաբար զիջում է իր դիրքերը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
