AIRBUS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ A380 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Եվրոպական Airbus ընկերությունը 2009թ. կկրճատի A380 ինքնաթիռների մատակարարումը: Airbus A380 ինքնաթիռը համարվում է աշխարհի ամենախոշոր ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի արժեքը կազմում է ավելի քան 320 մլն դոլար: Airbus ընկերությունը ներկայիս համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի կրճատմամբ պայմանավորված վերանայել է ինքնաթիռների մատակարարման իր նախնական ծրագիրը, և ընկերությունը նախատեսում է 2010թ. թողարկել միայն 20 A380 ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ օդային տրասնպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գնահատմանբ 2009թ. մարտ ամսվա ընթացքւմ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալն ամբողջ աշխարհում կրճատվել է մոտ 11.1%-ով: